ԱԱԾ-ն դուրս է եկել Վեհարանի տարածքից

27 Հունիսի 2025, 14:40

Քաղաքականություն

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։

ՀՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից»: