Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները

11 Նոյեմբերի 2026, 14:34

Քաղաքականություն

Աբու Դաբիում ավարտվել են Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների բանակցությունները։

Բոլոր պատվիրակությունները ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ լքել են հանդիպման անցկացման վայրը։

Բանակցություններն անցել են փակ ձևաչափով և տևել գրեթե երկու ժամ։ Հաղորդվում է, որ երկխոսության արդյունքներից մեկը կլինի գերիների փոխանակումը։ Բանակցությունների արդյունքներով ռուսական պատվիրակությունը հանդես կգա հայտարարությամբ։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պատվիրակությունը քննարկումների ընթացքի մասին մշտապես տեղեկացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքով՝ բանակցությունների թեման քննարկվել է նաև Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ։