Աբու Դաբիում ընթանում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները

10 Նոյեմբերի 2026, 12:36

Քաղաքականություն

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները եռակողմ հանդիպում են անցկացնում Աբու Դաբիում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բանակցային խմբի աղբյուրը։

Խորհրդակցություններն անցնում են դռնփակ ռեժիմով։

Բանակցություններում Ռուսաստանը ներկայացնում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, Միխայիլ Գալուզինը, ԱԴԾ օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը, ինչպես նաև Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Ուկրաինական պատվիրակության կազմում են արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը մասնակցում են Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Նման ձևաչափով վերջին բանակցությունները տեղի էին ունեցել փետրվարի սկզբին։