Աբով Ավետիսյանի «Տատրան Պրեշով» թիմը դուրս է եկել Սլովակիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգա

07 Մայիսի 2025, 17:10

Սպորտ

Աբով Ավետիսյանի «Տատրան Պրեշով» թիմը հաղթել է Առաջին լիգայում և դուրս եկել Սլովակիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգա:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հենակետային կիսապաշտպան Աբով Ավետիսյանը մասնակցել է 16 խաղի առաջնությունում և 4 հանդիպման՝ Սլովակիայի Գավաթում։

Աբովը Հայաստանի ազգային հավաքականի և ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի հարձակվող Արթուր Միրանյանի զարմիկն է։ Նա ծնվել է Դոնեցկում և կարիերան սկսել «Շախտյոր»-ի ակադեմիայում, որտեղ էլ ծանոթացել է Հենրիխ Մխիթարյանի հետ։