Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են վերջին զանգի միջոցառումներին

24 Մայիսի 2025, 15:40

Կրթություն

Աբխազիայի Հանրապետության հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են հերթական ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։

Նրանք երախտագիտություն են հայտնել ուսուցիչներին երեխաների դաստիարակության և երիտասարդության մեջ ճիշտ արժեքներ սերմանելու գործում ունեցած անկեղծ աշխատանքի և ավանդի համար, իսկ շրջանավարտներին մաղթել, որպեսզի հաջող հանձնեն ընդունելության քննություններն ու ընդունվեն իրենց ընտրած ուսհաստատությունները՝ իրենց մասնագիտական կարողությունները կիրառելով ի շահ Աբխազիայի։

2025 թվականին Աբխազիայի դպրոցները կավարտի 1888 աշակերտ 153 ուսումնական հաստատություններից։

Ուստարին ավարտել է նաև 2500 առաջին դասարանցի, նախապատրաստական դասարաններից 500 երեխա և մանկապարտեզների ավելի քան 1300 սան։