Աբխազիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

01 Մարտի 2025, 18:55

Քաղաքականություն

Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է 43 տոկոս մասնակցությամբ, հայտնել է ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանը։ Ժամը 15:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկել է 62842 մարդ։ Մոսկվայում քվեարկել է 1450, Չերկեսկում՝ 1420 մարդ։

Հիշեցնենք, որ Աբխազիայում փետրվարի 15-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածու Բադրա Գյունբան հավաքել էր ձայների 46,38 տոկոսը, ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 36,92 տոկոս։