Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է Չելյաբինսկում կայանալիք Ռուսաստանի առաջնության մասնակիցների նախնական ցանկում

16 Դեկտեմբերի 2023, 10:52

Հայեր | Սպորտ

Ռուսաստանաբնակ հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրապարակած՝ դեկտեմբերի 20-24-ը Չելյաբինսկում կայանալիք Ռուսաստանի առաջնության մասնակիցների նախնական ցուցակներում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։

Նշվում է, որ հետագայում այդ ցուցակները կարող են փոխվել միայն վնասվածքների պատճառով։

16-ամյա Ադելիա Պետրոսյանը մարզիչ Էթերի Թութբերիձեի սանն է, Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022), Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող (2023):