Ադելիա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն

24 Դեկտեմբերի 2023, 00:00

Հայեր | Սպորտ

Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի կանանց գեղասահքի առաջնությունում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Երկու ծրագրերի հանրագումարով գեղասահորդուհին մրցավարներից ստացել է 246,53 միավոր։

Պետրոսյանը կարիերայում առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Հայ գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 2023 թվականի մարտին։ Այս մրցաշրջանում Պետրոսյանը հաղթել է Ուֆայում և Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլերում: