Ադելիա Պետրոսյանը գեղասահքի սիրահարներին հրավիրել է «Չեմպիոնները սառույցի վրա» շոուին

28 Մարտի 2024, 17:00

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում գեղասահքի սիրահարներին հրավիրել է մարզիչ Էթերի Թութբերիձեի թիմի «Չեմպիոնները սառույցի վրա» սառցե շոուին, որը կմեկնարկի մարտի 30-ին:

«Դուք կտեսնեք իմ կարճ ծրագիրը, ինչպես նաև նոր համարը, որը մենք պատրաստել ենք հատուկ ձեզ համար»,- ասել է 16-ամյա մարզուհին:

«Չեմպիոնները սառույցի վրա» շոուն բաղկացած է լավագույն ծրագրերից և համարներից, որոնք մարզիկներին հաղթանակ են բերել տարբեր մրցումներում: Օլիմպիական գեղասահորդների և այլ միջազգային և համառուսաստանյան մրցումների հաղթողների կարճ և կամայական ծրագրերը ներդաշնակորեն փոխարինվում են թատերական ցուցադրական ներկայացումներով: