Ադելիա Պետրոսյանը Կամիլա Վալիևայի որակազրկման արդյունքում դարձել Է ՌԴ-2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր
30 Հունվարի 2024, 17:50
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/12/26114824/20230305_gaf_rk68_448_1697382407_1697382438-scaled.jpg)
Կամիլա Վալիևայի որակազրկման պատճառով հայազգի ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի 2022 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մարզական արբիտրաժային դատարանը Վալիևային որակազրկել է 4 տարով՝ սկսած 2021 թվականի դեկտեմբերի 25-ից, և զրկել նույն օրվանից նվաճած բոլոր մեդալներից։
16-ամյա Ադելիա Պետրոսյանը մարզիչ Էթերի Թութբերիձեի սանն է, Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող, ՌԴ առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թվականի Սլովենիայի փուլի ոսկե և 2021 թվականի Սլովակիայի փուլի բրոնզե մեդալակիր, 2021 թվականի Սլովենիայի մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Նշենք նաև, որ Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ճանաչվել է 2023 թվականի մարզուհի: