Ադելիա Պետրոսյանը պատմել է, թե ինչ է ցանկացել դառնալ փոքր տարիքում

28 Դեկտեմբերի 2023, 19:36

Հայեր

Հայազգի ռուս գեղասահորդուհի, կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնուհի Ադելիա Պետրոսյանը պատմել է, թե ինչ է ցանկացել դառնալ փոքր տարիքում:

«Ինչ ասեք ուզում էի դառնալ։ Երբ շատ փոքր էի, և՛ վարսավիր, և՛ բանջարեղեն վաճառող էի ցանկանում դառնալ։ Սա, հավանաբար, ամենատարօրինակն է: Հետո ցանկացա մարզիչ լինել։ Հիմա ես երկմտում եմ՝ պարուսույց-բեմադրիչ կամ մարզիչ: Ավելի շատ՝ պարուսույց-բեմադրիչ։ Մարզչական փորձ, բնականաբար, չունեմ։ Եվ մայրս ինձ ասաց. «նման բնավորությամբ մեկ տեղում նստել և մարզել չես կարող», — Պետրոսյանի խոսքը մեջբերում է ФФККР-ի կայքը:

Պետրոսյանը առաջինն էր՝ հավաքելով 246,53 միավոր։ Նա հաղթել է 2023 օրացուցային տարվա բոլոր մրցաշարերում։

16-ամյա Ադելիա Պետրոսյանը մարզիչ Էթերի Թութբերիձեի սանն է, Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022), Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող (2023):