Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն

18 Փետրվարի 2024, 18:32

Սպորտ

Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն, հայուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է համառուսաստանյան սպարտակիադայի գեղասահքի կանանց մրցումների հաղթող։ Այս մասին գրում է ТАСС-ը։ 

Մրցումներն անցկացվում են Մագնիտոգորսկում։ Պետրոսյանը 86,29 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Աննա Ֆրոլովան (76,55), երրորդ հորիզոնականում է Քսենիա Սինիցինան (75,75):

Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում է ավելի քան 2500 մարզիկ։

Տղամարդկանց մրցապայքարում հաղթել է Եվգենի Սեմենենկոն