Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում առաջինն է

13 Նոյեմբերի 2023, 08:37

Հայեր | Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը չորս փուլից հետո գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի 2023/24 ընդհանուր հաշվարկում առաջինն է։

sports.ru-ի փոխանցմամբ՝ երկրորդ տեղում Աննա Ֆրոլովան է, երրորդում ՝ Ալինա Գորբաչովան:

Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022) և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող (2023):