Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, իսկ Քոչարյանն՝ աննախադեպ վատ․ Աննա Գրիգորյան
11 Նոյեմբերի 2026, 11:56
Ադրբեջանցի զինվորը, որը ներխուժել էր Շաքի և կրակել հայ կնոջ վրա, պահվում է «ԱԱԾ պադվալում»՝ աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ հարևան խցում պահվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պայմաններն, ըստ էության, աննախադեպ վատ են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Սա է այս իշխանության իրական դեմքը»,- նշել է նա։
Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավ են՝ Գրիգորյանն ասել է, որ նախարարը կարող է մեկ ամիս անցկացնել այնտեղ և անձամբ համոզվել։
«Ընդհանրապես արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի։ Ինքն այս փուլում իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավելի»,- ընդգծել է պատգամավորը։