Ադրբեջանցիների գալը Հայաստան այլևս «պոզով-պոչով» չի լինելու․ Նարեկ Կարապետյան
11 Սեպտեմբերի 2026, 15:44
Ադրբեջանցիների գալը Հայաստան այլևս «պոզով-պոչով» չի լինելու․ սա առաջին փորձն է: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով Տիգրանաշենի կարգավիճակին և դրա հնարավոր հանձնման վերաբերյալ իր մտահոգություններին։
Նրա խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումը կարող է նախադեպ ստեղծել գյուղի վերակառուցման և այնտեղ ադրբեջանցիների վերաբնակեցման համար
«Եթե թույլ ենք տալիս Տիգրանաշենի հանձնումը, սկսում են այստեղ վերակառուցել, գյուղը սարքում են ավան, ու հազարներով գալիս են Հայաստան»,- ասել է Նարեկ Կարապետյանը։