Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու կոչերի համար․ Սայմոն Ադամս
08 Օգոստոսի 2023, 15:49
«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից իրեն պարբերաբար վիրավորում են՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու՝ իր կոչերի համար։
«Ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես, պարզապես, հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը: Ես շարունակելու եմ այդ մասին գրել Twitter-ում»,- իր միկրոբլոգում գրել է Ադամսը։