Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է. Վերոնիկա Զոնաբենդ

27 Սեպտեմբերի 2023, 14:08

Քաղաքականություն

Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին:

Ահազանգը հնչեցրել է նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Սիվիլնեթի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։

Ադրբեջանական լրատվամիջներն ու տելեգրամյան ալիքները, հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները՝ Բերձորի անցակետում:

Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել.

Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից` սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ, գոյատևման համար պայքարել։ Ես խնդրո՛ւմ եմ ձեզ աղոթել ինձ հետ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի: