Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
28 Նոյեմբերի 2023, 18:45
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/11/28122738/405079430_667977838816624_6551590096304113526_n.thumb_.jpg)
Ադրբեջանը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել։ Այս մասին կրկին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպությունը:
«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,– ասված է հաղորդագրությունում։
Օրեր առաջ Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը կրկին ահազանգել էր, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։
![](https://www.panorama.am/files/images/405079430_667977838816624_6551590096304113526_n.jpg)
![](https://www.panorama.am/files/images/405086135_667978035483271_219448203782791413_n.jpg)