Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի է ՀՀ այցելել 2026 թվականի ընթացքում
29 Հունիսի 2026, 22:16
Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի: Այս մասին News.am-ին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի Հանրապետության 8179 քաղաքացի»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Այն հարցին, թե ազգությամբ ադրբեջանցի և թուրք քանի անձ է այցելել Հայաստան, գերատեսչությունից պատասխանել են, որ սահմանը հատող անձանց ազգության վերաբերյալ տեղեկություն առկա չէ։