Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին կալանավորել է 4 ամսով
28 Սեպտեմբերի 2023, 13:30
Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 4 ամսով կալանավորումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանից:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի ՊԱԾ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրում են «ահաբեկչություն» ֆինանսավորելու մեջ։ Վարդանյանին Բաքվում սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։