Ադրբեջանի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ
20 Նոյեմբերի 2024, 09:54
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ կապված Բաքվում COP29 կլիմայական համաժողովում Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքներում «նեոգաղութատիրության» խնդրի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների հայտարարությունների հետ։
«Երեքշաբթի՝ նոյեմբերի 19 -ին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն», — ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: