Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
30 Հունիսի 2025, 19:25

Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել Է ՌԴ ԱԳՆ՝ կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ, որոնց նկատմամբ այս տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ոչ մի պահանջ չեն ունեցել, ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի Հանրապետության դեսպանը»,- նշել են նախարարությունում:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն էր հայտնել, որ ժամեր շարունակ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ: Նա նշել է, որ ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ լրագրողներին, ընդ որում՝ նման գործողությունները չեն պատճառաբանվում։
Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ գործակալության աշխատակիցները կապի դուրս չեն գալիս հանրապետության իրավապահ մարմինների կողմից խմբագրությունում գործողություն իրականացնելու մասին հաղորդագրություններից հետո: