Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP-ի տեխնիկական հարցերը

08 Հոկտեմբերի 2026, 16:36

Քաղաքականություն

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Գորիսում տեղի ունեցավ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ Ադրբեջանի նախարարների կաբինետի՝ հանդիպումը կենտրոնացած էր TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղադրման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հետ կապված տեխնիկական հարցեր և մտքեր են փոխանակել այս ոլորտի համապատասխան ասպեկտների վերաբերյալ։

Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան գերատեսչությունների միջև համակարգմանը և աշխատանքների առաջխաղացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերին։

Հիմա եթերում