Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան

27 Մարտի 2024, 16:21

Սպորտ

Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը։

Այս մասին apasport.az-ին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլլաևը։

Նրա խոսքով, մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը երկու երկրների հարաբերությունների լարվածությունն է։