Ադրբեջանի կողմից Իրանին որևէ սպառնալիք չի լինի. Հիքմեթ Հաջիև
02 Փետրվարի 2025, 15:00

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանայիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվի կողմից Թեհրանին ոչ մի սպառնալիք չի լինի։ Այս մասին հաղորդում Է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ Հաջիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմամբ՝ բարիդրացիության ոգով, առանց որևէ սահմանափակումների և փոխշահավետ հիմքի վրա»:
Նրա խոսքով՝ «երկու երկրների հարաբերություններում առանցքային պահը վստահության ամրապնդումն է եւ թյուրիմացությունների վերացումը»: