Ադրբեջանի քաղաքացին, ով մոլորվել և հայտնվել էր ՀՀ տարածքում, վերադարձվել է Ադրբեջանին. ԱԱԾ
26 Հոկտեմբերի 2026, 13:02
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացին մոլորվել և հայտնվել է ՀՀ տարածքում: