Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խնածախի ուղղությամբ. վնասվել է տան տանիքը

08 Մայիսի 2025, 17:18

Քաղաքականություն

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, տուժածներ չկան:  

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրությունում։