Ադրբեջանն ակնկալիքներ ունի Հայաստանից․ Բայրամով
10 Մայիսի 2025, 13:00

Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի շուրջ շփումները մի քանի ուղղություններով շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա միաժամանակ Հայաստանին մեղադրել է «լուրջ քայլեր» չձեռնարկելու մեջ:
«Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դա տարածքային հավակնություններից հրաժարվելն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Մենք հետևում ենք այդ գործընթացներին»,-ասել է Բայրամովը։