Ադրբեջանն ասում է՝ խաղաղություն պիտի լինի, բայց չկա այդ խաղաղությունը. Ասթինե Սուլեյմանյան

18 Ապրիլի 2025, 22:40

Քաղաքականություն

Հայ Դատի Արևմտյան Ամերիկայի Հանձնախմբի Վարչության անդամ Ասթինե Սուլեյմանյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Բաքվում պահվող հայ գերիների, ինչպես նաև Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին:

«Երկու շաբաթ առաջ որոշել ենք, որ խմբով գնանք Վաշինգտոն, ամեն տարի այդպես լոբբի ենք անում: Մենք խոսում ենք կոնգրեսմենների, սենատորների հետ: Այս տարի էլ է դա շատ կարևոր, քանի որ նշվելու է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,- ասել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ պետք է ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա, որ ազատ արձակեն հայ գերիներին:

«23 գերի ունենք Բաքվում: Մարկո Ռուբիոն և Քենեդին մեզ խոսք են տվել, որ մեզ հետ կպայքարեն ու կփորձեն ճնշում գոծադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին: Բայց դեռ գործողոություն չկա, խոսակցություններ կան միայն, ամեն օր ժամ ենք կորցնում: Ադրբեջանն ասում է՝ խաղաղություն պիտի լինի, բայց չկա այդ խաղաղությունը»,- նկատել է Ասթինե Սուլեյմանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: