Ադրբեջանն ավարտելէ մինչև Հայաստանի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը

11 Սեպտեմբերի 2026, 16:23

Քաղաքականություն

Ադրբեջանն ավարտել է մինչև Հայաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գծի նախագծումը։ Այս մասին հայտնել է «Ազերէներջի» ԲԲԸ-ի ղեկավար Բալաբաբա Ռզաևը։

Այսպիսով, Բաքուն մտադիր է Նախիջևանը միացնել երկրի գլխավոր էլեկտրացանցին՝ ստեղծելով միջազգային էներգետիկ միջանցք, որը կապում է Ադրբեջանը, Թուրքիան և Եվրոպան։ Հայաստանից դեպի Նախիջևան գիծը կունենա 44 կմ երկարություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիծը կանցնի Արաքս գետի երկայնքով, իսկ որոշ հատվածներում՝ լեռնային և ժայռոտ տարածքներով։