Ադրբեջանն ինքն է սպառնալիք ներկայացնում տարածաշրջանի հարևան երկրների համար. Մայր Աթոռ

23 Մայիսի 2025, 18:07

Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին:

«Թշնամանքի և կեղծիքի նման դատապարտելի դրսևորումները, որոնք մշտապես առկա են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային հայտարարություններում, ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, ըստ Փաշազադեի, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար»,- ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վերջերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստերը տարածողի դերը, կրկին ատելությամբ և թշնամաբար է արտահայտվել հայ ժողովրդի և հայկական եկեղեցու հասցեին: