Ադրբեջանն ունի 192 զոհ Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով
27 Սեպտեմբերի 2023, 11:23
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/27111856/photo_2023-09-27_11-12-21.jpg)
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով ունի 192 զոհ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Այս թվից 180-ը ՊՆ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ-ից, մեկը՝ քաղաքացիական անձ։
11 անձի ինքնությունը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը՝ դատագենետիկական փորձաքննություններից հետո։ Վիրավորվել է 511 զինվորական և 1 քաղաքացիական անձ։