Ադրբեջանում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10 Օգոստոսի 2026, 19:50

Տնտեսություն և Բիզնես

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանի Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ երկրաշարժի էպիկենտրոնի և հնարավոր հետևանքների վերաբերյալ, առայժմ չեն հաղորդվում։