Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ

01 Մայիսի 2026, 12:21

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով
Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ:

Նշվել է, որ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Եվրոպական խորհրդարանի նման մոտեցումը բացասաբար է ազդում տարածաշրջանում կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա: