Ադրբեջանում պահվող Արցախի ղեկավարներին հնարավորություն է տրվել շփվելու ընտանիքների հետ

06 Մարտի 2024, 12:50

Քաղաքականություն

Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը։

ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղեկացրել է, որ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփման համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կալանավորված են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալներ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։