Ադրբեջանը պատասխան առաջարկ դեռ չի արել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը` խաղաղության պայմանագրի մասին
15 Հոկտեմբերի 2024, 20:27
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկ դեռ չի ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել»,- հայտնեց Բադալյանը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է օգոստոսի վերջին ՀՀ-ի կողմից Ադրբեջանին փոխանցված պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությանը։