Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին՝ առանց անվտանգության երաշխիքների

17 Հունիսի 2023, 09:21

Սպորտ

Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին, սակայն առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների:

«Հայաստանի ներկայացուցիչների համար անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ Բաքվում նախատեսված չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։