Ադրբեջանը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին
02 Հուլիսի 2026, 21:08
Ադրբեջանը դիտարկում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին իր զինծառայողների մասնակցության հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն՝ ընդգծելով, որ անկայուն (փոթորկալից) աշխարհաքաղաքական գործընթացների և հակամարտությունների պայմաններում խաղաղապահների դերն ավելի է մեծանում, իսկ հանրապետությունը՝ որպես միջազգային հանրության անդամ, աջակցում է խաղաղության և գլոբալ անվտանգության պահպանման նախաձեռնություններին։
Նրա խոսքով՝ ներկայումս ուսումնասիրվում են միջազգային առաքելություններում ադրբեջանական բանակի ներգրավման տարբերակները։
Հասանովը հիշեցրել է, որ 1999 թվականից ի վեր ավելի քան երեք հազար ադրբեջանցի զինծառայող արդեն իսկ մասնակցել է խաղաղապահ գործողությունների աշխարհի տարբեր տարածաշրջաններում։