Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով
17 Սեպտեմբերի 2026, 21:15
Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային հաղորդակցությունը Նախիջևանի տարածքով։ «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանի խոսքով՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակն էական ազդեցություն է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումների ձևավորման վրա։
«Կարծում ենք՝ աշխարհաքաղաքական փակուղին է նպաստել, որ Հայաստանում ձևավորվի այն մտածողությունը, որ պետք է օգտագործել սեփական երկրի ներուժն այդ փակուղուց դուրս գալու համար։ Աշխարհաքաղաքական այս մեկուսացման և սեղմվածության զգացողությունը, տնտեսական նկատառումներից էլ առավել, մեծ դեր է ունեցել այդ մտածողության ձևավորման գործում, ինչն ի վերջո հանգեցրել է Նախիջևանն Ադրբեջանի տարածքին, իսկ դրա միջոցով Թուրքիան Բաքվին կապող նախագծին Հայաստանի միանալու որոշմանը»,— ընդգծել է Խալիլ Շիրղոլամին։