Ադրբեջանը քրիստոնյա բնակչությանը հետապնդող երկրների թոփ-10-ում է
07 Նոյեմբերի 2023, 16:05
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/11/07155128/Screenshot-2023-11-07-155047.png)
Ադրբեջանը քրիստոնյա բնակչությանը հետապնդող երկրների տասնյակում է։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի «Միջազգային քրիստոնեական կոնցեռնը»:
«Ադրբեջանն ու Թուրքիան հստակ հասկացրել են, որ իրենց գործողությունները տեղավորվում են իսլամին նախապատվություն տվող պանթուրքիստական գաղափարախոսության շրջանակներում՝ չհաշված քրիստոնեության բավական յուրահատուկ վարկածները», — նշվում է «Միջազգային քրիստոնեական կոնցեռն»-ում:
Կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հանցագործությունների կատարման գործում և աջակցել ՄԻԵԴ-ին հայ ռազմագերիների կարգավիճակի հետաքննության հարցում: Կոնցեռնը նաև կոչ է արել միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին և ԱՄՆ Պետքարտուղարության համապատասխան բաժնին կապի գիծ բացել Արցախի հետ՝ կապված կրոնական ազատության հետ կապված հակամարտության տարրերի հետ:
Ցանկում ներառվել են նաև քրիստոնյաներին հետապնդող այլ երկրներ, որոնց թվում են Նիգերիան, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Էրիթրեան, Ալժիրը և Ինդոնեզիան:
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/11/07155029/photo_5932438902499553674_y-1024x1024.jpg)