Ադրբեջանը ՌԴ-ին նախապես չի զգուշացրել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» մասին. Զախարովա

19 Սեպտեմբերի 2023, 15:58

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տելեգրամյան ալիքում գրել է.

«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն ​​մասին, թե ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա ճիշտ չէ. տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»։