Ադրբեջանը շարունակում է Դադիվանքի համալիրի յուրացման քաղաքականությունը

15 Օգոստոսի 2023, 12:48

Մշակույթ

Ադրբեջանը շարունակում է Դադիվանքի վանական համալիրը սեփականելու քաղաքականությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչները, որոնք Աղվանքի (Կովկասյան) առաքելական անկախ եկեղեցու հետնորդն են, այցելել են Հուդավենգ վանական համալիր, կրոնական ծեսեր կատարել եւ մոմեր վառել համալիրին պատկանող եկեղեցում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Դադիվանքի համալիրը, որը գտնվում է  հայկական պատմական Քարվաճառի շրջանում եւ այժմ Բաքվի վերահսկողության տակ է, հռչակվել է «աղվանա-ուդիական», այստեղ այն յուրացնելու ակտիվ քաղաքականություն է վարվում։