Ադրբեջանը ստացել է պակիստանա-չինական յոթ JF-17 կործանիչ
25 Հուլիսի 2026, 13:00
Ադրբեջանը ձեռք է բերել յոթ պակիստանա-չինական JF-17 կործանիչ։ Ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ ժամանակակից ռադարներով և հրթիռային սպառազինությամբ համալրված այս ինքնաթիռների մատակարարումը զգալիորեն բարձրացնում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ներուժը։
Բաքվի և Իսլամաբադի միջև կնքված պայմանագիրը նախատեսում է նաև այս տեսակի ռազմական ավիացիոն տեխնիկայի հետագա կանոնավոր մատակարարումներ։