«Աէրոֆլոտ»-ն անվանակոչել է իր ինքնաթիռները հայ մեծանուն գործիչների պատվին

10 Օգոստոսի 2026, 22:10

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ անվանակոչվել են հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների պատվին, որոնց վաստակը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Այդ ինքնաթիռներն անվանվել են աշխարհահռչակ հայ ծովանկարիչ, «Իններորդ ալիք» կտավի հեղինակ Հովհաննես Այվազովսկու, լեգենդար կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև «Սուսերով պար», «Գայանե» ու «Սպարտակ» բալետների հեղինակ Արամ Խաչատրյանի պատվին: