Age Of Empires II վիդեոխաղի թարմացված տարբերակում այժմ հնարավոր է խաղալ որպես հայ

18 Հոկտեմբերի 2023, 16:12

Տնտեսություն և Բիզնես

Age of Empires II: Definitive Edition վիդեոխաղի մշակողները հայտարարել են The Mountain Royals-ի հավելման մասին, որը նվիրված կլինի երկու ժողովուրդների՝ հայերին և վրացիներին:

Gazeta.ru-ն գրում է, որ խաղի պաշտոնական կայքը հրապարակել է պատմական ակնարկ Կովկասի ժողովուրդների մասին։ Այստեղ տեղեկություններ կան հայերի և վրացիների հարաբերությունների մասին մոնղոլների, Բյուզանդիայի, թուրքերի և այլ հարևանների հետ։

Հայաստանն ու Վրաստանը խաղի մեջ կունենան իրենց ուրույն առանձնահատկություններն ու միավորները: Հայաստանի համար խաղացողները խաղալու են Թորոս II Մեծի դերում, իսկ Վրաստանի համար խաղում՝ Թամարա թագուհու:

Mountain Royals-ի թարմացումը հասանելի կլինի հոկտեմբերի 31-ին: Steam-ում դրա արժեքը 12,5 դոլար է: