ԱԳՀ-ի հաղթանակը և ՔԴՄ-ի պատմական ձախողումը․ Գերմանիայի ընտրությունների նախնական արդյունքները

20 Սեպտեմբերի 2026, 21:45

Քաղաքականություն

«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունը Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի խորհրդարանի ընտրություններում առաջ է անցել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ՍԴԿ)։ ARD հեռուստաընկերության նախնական արդյունքների համաձայն՝ ԱԳՀ-ն ստանում է ձայների շուրջ 37 տոկոսը, իսկ ՍԴԿ-ն՝ 35,5 տոկոսը։ «Ձախերի կուսակցությունը» հավաքում է մոտ 7,5 տոկոս։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) և «Կանաչները» ստանում են 5,5-ական տոկոս։ BSW կուսակցությունը՝ շուրջ 5 տոկոս արդյունքով, գտնվում է խորհրդարան անցնելու շեմին։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր կուսակցության արդյունքը որակել է որպես «աղետալի»՝ ընդգծելով, որ սա ՔԴՄ-ի պատմության ընթացքում երկրամասային ընտրություններում գրանցած ամենացածր ցուցանիշն է։