ԱԳՆ-ն չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը
26 Հունիսի 2026, 19:25
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։
«Ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի նախաձեռնությունը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը, որը հավանություն ստանալու դեպքում ուղարկվելու է Քնեսեթ։