Ագնիա Չոզգիյանն ու Թագուհի Հովսեփյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցումների հաղթողներ
24 Սեպտեմբերի 2024, 17:00
Սեպտեմբերի 20-ից 22-ը Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչ քաղաքում անցկացվել են մինչև 16 տարեկան աղջիկների ազատ ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցումներ՝ ի հիշատակ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ա. Ֆ. Բոնդարևի:
Ագնիա Չոզգիյանը (մինչև 46 կգ) նվաճել է ոսկե մեդալ, Թագուհի Հովսեփյանը (մինչև 66 կգ)՝ բրոնզե մեդալ:
Նշենք, որ երկու մարզիկներն էլ Ռոստովից են։