ԱՀ նախագահի պաշտոնակար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը
04 Փետրվարի 2026, 18:30
ԱՀ նախագահի պաշտոնակար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:
Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենք այցելեցին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։
Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։