Աջափնյակի կայարանը չկա, սակայն դրա համար միլիարդներ են ծախսվել. Աննա Գրիգորյան
14 Մայիսի 2026, 20:10
Երևանում ընթանում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է Աջափնյակ մետրոյի համար ծախսված գումարների չափն ու ներկայիս իրավիճակը:
«Վերջին տարիներին «Աջափնյակ» բառը ամենահաճախն օգտագործվել է Աջափնյակ կայարան համատեքստում: Տիգրան Ավինյան, ու՞ր է մեր մետրոյի կայարանը: Աջափնյակ համայնքի բնակիչներն ամեն օր այդ հարցադրումն են հնչեցնում: Սիրելի՛ հայրենակիցներ, դուք գիտեք, որ 1,8 միլիարդ դրամ ծախսվել է նախագծի և ծավալաթերթի վրա: Այսինքն` կայարանը չկա, բայց այդքան գումարը ծախսվել է այդ նպատակով: Կա նաև հարուցված քրեական գործ»,-նշել է նա:
Աննա Գրիգորյանի խոսքով՝ այդ վատնած գումարներն իրենց գրպանից չի եղել, այլ ձևավորվել են բոլորի վճարած հարկերի հաշվին։
«Այն մարդիկ, որոնք մեծ-մեծ խոսում են խաղաղության խաչմերուկի, TRIPP-ի և այլ մեծ պրոյեկտների մասին, 8 տարում 1 կայարան չկարողացան կառուցել»,- ընդգծել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: